211652_close_icon
views-count22783 դիտում article-date 16:39 21-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին դիմել է ոստիկաններին և հայտնել. 2 հնդիկ իրեն զրկել են ազատությունից և կողոպտել իր մոտ եղած 4 հազար եվրո գումարը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետի պաշտոնակատար Արա Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 133 հոդածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանութան Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, այնուհետև, ձեռնարկելով անհրաժետ միջոցառումներ, պարզել են, որ Քեռու փողոցի 58 շենքի բնակարններից մեկում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, 19-ամյա Վիսվար Միգլանինը և 35-ամյա Ջիտենդր Սորհինը քաշքշել են իրենց ծանոթ, նույնպես Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Ռինչր Բուտիային: Նշված անձինք համայնքային ոստիկանների կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ Ռ. Բուտիան հայտնել է, որ նշված անձինք բացահայտ հափշտակել են իր դրամապանակում եղած 4 հազար եվրո գումարը, որից հետո իրեն ապօրինի զրկել են ազատությունից և թույլ չեն տվել, որպեսզի նա դուրս գա տանից և կատարվածի մասին դիմի ոստիկանություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հետաքննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր