211652_close_icon
views-count1365 դիտում article-date 16:10 21-10-2018

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքում Կիրովի անվան մանկական զբոսայգում երեխաների համար կազմակերպվել է «Արևային Երևան» խորագրով ծրագիրը: Հատուկ փոքրիկ երևանցիների համար նախատեսված հարթակում ներկայացվել են աճպարարական հետաքրքիր հնարքներ, կրկեսային համարներ: Ելույթ են ունեցել մանկական երգի ու պարի խմբեր՝ Երևանին նվիրված կատարումներով, կազմակերպվել են նաև խաղ-մրցույթներ: Միջոցառմանը տրամադրություն են նաև հաղորդել հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: Մանկական ժպիտներով տոնական համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև երեկո: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր