211652_close_icon
views-count4667 դիտում article-date 15:02 21-10-2018

Հրազդանի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության մասին ահազանգ է ստացվել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն

Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/10/21/genproc/2823856]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել, Դատախազության կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել», -ասաց Խաչատրյանը: Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են, 4 համայնքում՝ այդ թվում նաև Հրազդանում, քաղաքապետ են ընտրում: Առաջադրված է երկու թեկնածու՝ ՔՊ-ական Սևակ Միքայելյանը, ում ՔՊ-ն չի սատարում և անկուսակցական Լևոն Ստեփանյանը:

Նմանատիպ նյութեր