211652_close_icon
views-count1176 դիտում article-date 13:37 21-10-2018

Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 20,310 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 9.33%-ը

Հանրապետության մի շարք մարզերում այսօր տեղի ուենցող ՏԻՄ ընտրություններին ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 20,310 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 9.33 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում:

Նմանատիպ նյութեր