211652_close_icon
views-count1304 դիտում article-date 17:20 21-10-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 8-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Է. Ի.-ին (ծնված 1934 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 20-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանում ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են Ս. Դ.-ի (ծնված 1951 թ.) բնակարանի դուռը և վերջինիս հայտնաբերել հատակին ընկած: Փրկարարները Ս. Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: *** Հոկտեմբերի 20-ին, ժամը 18:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նիզամու փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ի. Գ.-ին (ծնված 1951 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 18գ շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Նմանատիպ նյութեր