211652_close_icon
views-count1888 դիտում article-date 11:15 21-10-2018

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների անկախ դիտարկում

Հոկտեմբերի 21-ին՝ Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ»,-գրել է ՄԻՊ-ը:

Նմանատիպ նյութեր