211652_close_icon
views-count17144 դիտում article-date 00:13 21-10-2018

Գագիկ Ծառուկյան. Բարգավաճի իմ ցուցակը, մեծամասնութունը փոխելու եմ, մի տեղ լճանալ չի կարելի. Tert.am

ԱԺ արտահերթ ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակը արմատական փոփոխությունների է ենթարկվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում էր ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միության համագումարին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/20/tsarukyan/2823501?fbclid=IwAR3GSxkIy5Nh0aWUpDM7-0YXe3izegQkGTN8e4hTVk4_cuLMxIptl__-ldo]Tert.am[/url]-ը: «Ես իմ Բարգավաճի ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ… ամեն ինչ կտեսնեք», - հայտնեց ԲՀԿ նախագահը: Հարցին, թե սա նշանակում է, որ փոփոխվածներն իրենց չեն արադարացրել, նա պատասխանեց՝ բոլորն էլ արդարացրել են, բոլորը նույն տեղում չեն մնալու անընդհատ, կյանքը զարգանում է, ոչ մի թիմակցի չենք անտեսելու, այլ համապատասխան այլ աշխատանքի են անցնելու: Այնպես որ՝ մի տեղում չի կարելի լճանալ: Դիտարկմանն էլ, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործարարները չեն կարող լինել ապագա ԱԺ-ում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ուրեմն ես խնդրում եմ, որ տեղյակ լինեք՝ պարոն Վարչապետն ասաց, որ մեր երկրում օլիգարխներ չկան, կան, ասենք թե, սեփականատերեր: Եվ ցանկացած մարդ, ով ցանկանում է, կարող է ժողովրդի վստահության քվեն վերցնել: Այսօր օլիգարխ չկա»: Նաև ԲՀԿ ղեկավարը շեշտեց, որ «այսօր արդեն պարոն Փաշինյանի հետ» նորմալ համագործակցում են, որպեսզի ձեռք ձեռքի տված երկիրն այս վիճակից հանեն: Նա հավելեց, որ կան խանգարողներ, բայց նման բան չի լինելու ու ամեն ինչ լավ է լինելու: Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/20/tsarukyan/2823501?fbclid=IwAR3GSxkIy5Nh0aWUpDM7-0YXe3izegQkGTN8e4hTVk4_cuLMxIptl__-ldo]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր