211652_close_icon
views-count12638 դիտում article-date 23:46 21-10-2018

Բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվեց մի քանի տեսակի թմրամիջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները Կողբացու-Թումանյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին 1961 թվականին ծնված Գագիկ Գյուլնազարյանին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց տոպրակ, ինչի մեջ էլ՝ մեկ այլ տոպրակով փաթաթված, ափիոն տեսակի թմրանյութի նմանվող շագանակագույն զանգված, սպիտակ տարա՝ բաց շագանակագույն փոշենման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված, կանաչ գույնի, սուր հոտով, մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգված, դիմեդրոլի 9 դեղահաբ: Գուլպայի միջից՝ 2 հատ 3 միլիգրամանոց ներարկիչ՝ շագանակագույն հեղուկանման զանգվածներով: Ըստ Գյուլնազարյանի՝ հայտնաբերվածը ափիոն, հերոին, և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր