211652_close_icon
views-count154214 դիտում article-date 18:14 20-10-2018

«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով. Aravot.am

Գյումրու«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/10/20/988242/?fbclid=IwAR3sMfz_WZcxJHiP6qTdcIOPzWLOd-CqpTiUwA3AE9mGmvSUksGIV7rY9J0]Aravot.am[/url]-ը: Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։ Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու սովամահ անի։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին էլ խնդրել իրեն տանել մանկատուն՝ երեխաներին հրաժեշտ տալու։ Մարզպետարանի պաշտոնյան, որը երեկ ողջ օրվա ընթացքում հոգեբանական աշխատանք է տարել նրա հետ, խնդրում է վերջ դնել սոցիալական ցանցերով երիտասարդ կնոջ հասցեին գրվող վիրավորանքներին, քանի որ, ըստ նրա, 18-ամյա աղջիկն ավելի շատ զոհ է, քան մեղադրյալ։ Նա ևս, ըստ Լիլիթ Գորգինյանի երեխա է, դեռ բավարար հասունություն չունի, իր խնդիրների հետ մնացել է միայնակ։ Նա դաժան կյանքի պատմություն ունի, մեծացել է թշվառ պայմաններում, այժմ էլ անօգնական է։ 18-ամյա Մ․Մ-ի մայրը միայնակ է մեծացրել իր երկու զավակներին, ընդ որում եղբայրն առողջական խնդիրներ ունի։ Երիտասարդ աղջիկը սիրած տղա է ունեցել, որին վստահել, հավատացել է, սակայն, սիրավեպն ամուսնությամբ չի ավարտվել։ Երբ Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նրան հորդորել է գոնե երեխաների հորը տեղեկացնի, գուցե նա ցանկություն ունենա օգնելու, պահելու, աղջիկն ասել է՝ «Ոչ, նա չպիտի իմանա, որ երեխաներ ունի»։ Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2018/10/20/988242/?fbclid=IwAR3sMfz_WZcxJHiP6qTdcIOPzWLOd-CqpTiUwA3AE9mGmvSUksGIV7rY9J0]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր