211652_close_icon
views-count2354 դիտում article-date 17:29 20-10-2018

Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում հյուրընկալվել են Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանի և Վահագն Խաչատրյանի հետ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն կծառայի ի նպաստ մայրաքաղաքի խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Սուրեն Աբրահամյանն ու Վահագն Խաչատրյանը շնորհավորել են Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Երևանի նախկին քաղաքապետերը նշել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են իրենց փորձառությունը և խորհուրդները փոխանցել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ի շահ մայրաքաղաքի ու բնակիչների:

Նմանատիպ նյութեր