2337 դիտում
17:07 20-10-2018
Գյուղնախարարի պաշտոնակատարը այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա
Կարևորելով գիտելիքահեն գյուղատնտեսությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցը կատարեց «Ի-Վի-Էն գինու ակադեմիա», այնուհետև` Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:
Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այս հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև ձեռնամուխ լինում նրանց աշխատանքի ապահովմամբ գինու արտադրության ամբողջ արժեշղթայում։
Ակադեմիայի` գինու համտեսի սրահում Գեղամ Գևորգյանը մասնակցեց համտեսի գործնական դասին՝ ուսանողների հետ համտեսելով գինի, փորձելով գնահատել որակը: Նա նաև զրուցեց ուսանողների հետ, ծանոթացավ նրանց խնդիրերին, ներկայացրեց իր այցելության նպատակը։
[img]http://st0.shamshyan.com/editor/073108900154003865564096.jpg[/img]
Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարի պաշտոնակատարին ներկայացրեց, որ այսօր հիմնադրամը շատ ակտիվ ծրագրեր է իրականացնում հայկական արտադրության գինիների ճանաչելիության բարձրացման, տարբեր միջազգային շուկաներում հայկական գինիների ներկայացվածության ավելացման ուղղությամբ։ Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը շատ ակտիվ մասնակցում է տարբեր միջազգային ցուցահանդեսների, հրավիրում միջազգային փորձագետների, որոնց օգնությամբ տարածվում է հայկական գինիների համբավը:
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
16:38 30-11-2018
Մեկ գավաթ գինու շուրջ. ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է գինեգործների հետ
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
337 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
322 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո