211652_close_icon
views-count1465 դիտում article-date 17:38 20-10-2018

Տեղի ունեցավ մշտադիտարկման հանձնաժողովի նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի Ճանապարհային երթևեկության անվտանգության և ոստիկանության արտաքին ծառայության մշտադիտարկման հանձնաժողովի նիստը: Ներկաները քննարկեցին ինչպես ճանապարհային երթևեկության անվտանգության կատարելագործմանն ուղղված առաջարկություններ, այնպես էլ ոստիկանության արտաքին ծառայության ոլորտին առնչվող խնդիրներ, այդ թվում` փողոցային առևտրի կանոնակարգմանը, ավտոկայանատեղիների գործունեության օրինականությանը և հարակից հիմնախդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոստիկանության կողմից առաջիկայում ներդրվող` Հայաստանում վարորդական իրավունքի վկայականի համար բազային համակարգ նախատեսող իրավական ակտի նախագիծը տրամադրել հանձնաջողովի անդամների քննարկմանը, որոնք իրենց դիտողություններով և առաջարկություններով կփորձեն կատարելագործել փաստաթղթի նախագիծը: Հանձնաժողովի անդամները միաձայն որոշում կայացրին հանձնաժողովի աշխատանքների համակարգման համար պատասխանատու ընտրել «Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչ Դավիթ Պեդայանին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր