211652_close_icon
views-count2591 դիտում article-date 14:57 20-10-2018

Բելառուսում աղջիկը խանգարել է նախագահական ավտոշարասյան ընթացքին

Բելառուսական Գրոդնոյում ճանապարհն անուշադիր հատող աղջիկը խանգարել է նախագահական ավտոշարասյան ընթացքին, փոխանցում է newgrodno.by-ը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Գրոդնո այցելության նախօրեին ժամանել էր նախագահական ավտոշարասյունը: Մի քանի ավտոմեքենաներ ազդանշանային լուսարձակներով ընթացել են Գորկու փողոցի ուղղությամբ՝ ըստ Լուկաշենկոյի ենթադրվող երթուղու: Տեսահոլովակը տրամադրել է newgrodno.by-ի ընթերցողներից մեկը: Նա զգայականորեն է արձագանքել միջադեպին եւ հետիոտնին կոչ է արել ավելի աչալուրջ լինել նույնիսկ լուսացույցի անցումը թույլատրող ազդանշանից հետո: Ավտոշարասյունը պետք է անցներ «Ոսկե հորթ» ռեստորանի մոտ գտնվող խաչմերուկով: Այն պահին երբ շարասյունը փողոցով անցնում էր, վառվել է լուսացույցի կանաչ լույսը: Աղջիկը, ում համար, ըստ երեւույթին, բացարձակապես միեւնույն էր, թե ով է ընթանում, սկսել է փողոցն անցնել: Նման անուշադրության պատճառն, ամենայն հավանականությամբ, ականջակալներն էին եւ ճանապարհային իրադրության թերագնահատումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր