211652_close_icon
views-count4265 դիտում article-date 14:53 20-10-2018

Amnesty International-ը կոչով դիմել է Ջոն Բոլթոնին՝ Բաքու այցի նախաշեմին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Բաքու այցի նախաշեմին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել պահանջել Իլհամ Ալիևի վարչակազմից՝ դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները: Բոլթոնը Ադրբեջան կայցելի հոկտեմբերի 22-ին: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային հասցեագրված հայտարարությունում նշում է, որ Ալիևի վարչակազմը պարբերաբար ոտնահարում է խոսքի ազատությունը, վերահսկում բոլոր հիմնական լրատվամիջոցները, բռնության ենթարկում իրավապաշտպաններին: Amnesty International-ը նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականին նաև կոչ է անում Ադրբեջանի ղեկավարներից պահանջել ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով առևանգվել է 2017 թվականին Թբիլիսիում և ադրբեջանական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտվել կեղծ մեղադրանքներով:

Նմանատիպ նյութեր