211652_close_icon
views-count4740 դիտում article-date 14:26 20-10-2018

Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է 80 անգամ, արձակել՝ 500 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Հաղորդում է Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր