211652_close_icon
views-count3154 դիտում article-date 10:55 20-10-2018

Ինչո՞ւ Միլսի դիտարկումները մտահոգեցին Մոսկվային․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում ամերիկացի քա­ղաքագետ Փոլ Սթրոնսկին ասաց, որ ամերիկառուսական հարաբերությունների ներկայիս խնդիրների պարագայում հաճախ են հայտնվում նմանօրինակ մեկնաբանություններ երկու երկրներում ակտիվ արտաքին ուղերձներ հղող կառույցների կողմից: «Սովորաբար նման մեղադրանքներ հնչում են այն երկրների դեպքում, որոնք ԱՄՆ-ի հետ քիչ թե շատ խորը համագործակցություն ունեն: Սա կարծես պրոտոկոլային անդրադարձ դար­ձած լինի: Ես այդպես կմեկնաբանեի: ՀՀ-ի դեպքում դրան են գումարվում այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություննե­րում: Օրերս Երևանում ամերիկացի բարձրաս­տիճան պաշտոնյան ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ձևավորում է հայկական կողմը, այսինքն՝ ԱՄՆ-ը հայտնում է, որ պատ­րաստ է մի շարք ոլորտներում համագործակ­ցել, կիսվել փորձառությամբ, աջակցել, ՀՀ-ն ընտրում է ընթանա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ: Բոլոր հարաբերությունները ձևավորվում են նման կերպ, սրանում միջամտություն փնտրելն անիմաստ է»,- ասաց Սթրոնսկին: Նա նաև ասաց, որ սովորաբար դեսպանները հեռանա­լուց առաջ ամփոփում են այդ երկրում իրենց ներկայացրած երկրի արած աշխատանքը, ներդրումները, տեսլականը, թե խնդիրներին ինչպիսի լուծում են տեսնում, բայց դա որևէ կերպ միջամտություն չէ, քանի որ որոշում կա­յացնողն ի վերջո ՀՀ-ն է, ԱՄՆ-ը առաջարկում է փորձ և ծրագրեր, որոնց տիրապետում է: Անդրադառնալով Միլսի՝ Ղարաբաղյան աղ­մուկ բարձրացրած հայտարարություններին՝ ամերիկացի վերլուծաբանն ասաց, որ Միլսը բարձրաձայնել է այն, ինչ նախկինում եղել է բանակցային գործընթացում: «Իր անդրադար­ձում նա շատ պարզ խոսում է այն մասին, թե ինչն է իրեն մտահոգում, որպես Հայաստանում աշխատած, ՀՀ-ի խնդիրներին, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առկա տարաձայնություններին ծանոթ դիվանագետ, որ չկա հասարակությունում խոսակ­ցություն զիջումների մասին, ենթադրվել է միշտ, որ լինելու են փոխզիջումներ: Ամերիկա­ցի համանախագահները շատ ավելի ակտիվ են խոսել այն զիջումների մասին, որոնք կողմե­րը պետք է իրականացնեն նախկինում քն­նարկված սկզբունքների հիման վրա: Սա ԱՄՆ֊ի մտահղացումը կամ գաղափարը չէ, սա այն է, ինչ արդեն եղել է: Իսկ որոշում կայացնում են կողմերը, եթե այսքան տարիներ չեն կայացրել, ուրեմն նրանք այդ փաստաթղթերին, սկզբունք­ներին համաձայն չեն: Բայց համանախագահ երկրները կոչված են աջակցելու, դիսկուրս ակ­տիվացնելու, առանց փոխզիջումների որևէ հա­կամարտություն չի կարող կարգավորվել, դա միանշանակ է»,- ասաց վերլուծաբանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր