211652_close_icon
views-count6800 դիտում article-date 10:29 20-10-2018

Քննչականներին հրահանգվել է՝ այսուհետ որևէ գործի մասին ոչինչ չխոսել, որևէ կերպ չարձագանքել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում, դասականի ասած, «ուչաստկովիի մակարդակով», ապա հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ազատություն ունեն, առավել տխուր իրավիճակների ենք ականատես լինում: Պաշտոնական հաղորդագրություններից սկսած մինչև ուժային կառույցների ղեկավարների կողմից տրված հարցազրույցներում կարելի է հանդիպել մականուններով, անձնական որակումներով, չհիմնավորված կասկածներով համեմված տեքստերի: Ու քանի որ կյանքը ցույց տվեց` ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի և նախկին կոռումպացված չինովնիկների դեմ հարուցված քրգործերի հիմնավորումները, մեղմ ասած, թերի էին, իսկ դրանից առաջ արված հայտարարությունները՝ աղմկահարույց, քննչական մարմիններում հստակ որոշում է կայացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննչականներում հրահանգվել է այսուհետ որևէ գործի մասին ոչինչ չխոսել: Անգամ եթե պաշտպանական կողմը հայտարարություններ անի, որևէ կերպ չարձագանքել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր