211652_close_icon
views-count4132 դիտում article-date 22:29 19-10-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» 15 հազ. եվրոյով տուգանվել է «Վալենսիայի» հետ խաղին ուշանալու համար

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն «Մանչեսթեր Յունայթեդին» տուգանել է 15 հազար եվրոյով: Թիմը նման պատժի է արժանացել Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Վալենսիայի» հետ խաղում (0:0) խախտում կատարելու համար: Հանդիպումը ուշ էր սկսվել, քանի որ մանկունյանցիները ուշացումով էին ժամանել խաղին: Այս կապակցությամբ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զգուշացում էր ստացել: Հանդիպումը 5 րոպե ուշացումով էր մեկնարկել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսը խցանումների մեջ էր հայտնվել և չէր կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ:

Նմանատիպ նյութեր