211652_close_icon
views-count4751 դիտում article-date 21:52 19-10-2018

300-ից ավելի աշակերտներ այցելել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում բացված ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան 5-րդ, Վաղարշապատի Գ. Նարեկացու անվան 2-րդ, Հրազդանի թիվ 1, Նոր Հաճնի, Երևանի թիվ 16, Երևանի թիվ 118 ավագ դպրոցների, ՀՊՄՀ վարժարանի, Վարդանանք և Մխիթարյան կրթահամալիրների և այլ կրթօջախների 300-ից ավելի աշակերտներ հոկտեմբերի 19-ին այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) բացված ցուցահանդես: Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում: Աշակերտներին հանդիպեցին գիտական կազմակերպությունների տնօրենները, մասնագետները, ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, կիրառական նշանակության մշակումների նախատիպերը, հրատարակված գիտական աշխատանքները: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ՀՀ ԳԱԱ ստեղծման պատմությանը, արդի գիտահետազոտական կառուցվածքին, գիտական պոտենցիալին, հայագիտության զարգացմանն ուղղված աշխատանքներին: Ֆիզիկական գիտությունների տաղավարում աշակերտները հետաքրքրվեցին աճեցված բյուրեղներով, հատուկ և բժշկական նշանակության միկրոալիքային սարքավորումներով: Հնագիտության և երկրաբանության տաղավարներում նրանց ուշադրությունը գրավեցին մ.թ.ա. 20-22-րդ դարերի ժամանակաշրջանի գտածոները և յուրահատուկ հանքաքարերի նմուշները: Բնական գիտությունների տաղավարում աշակերտներին ցուցադրվեցին մոլեկուլիար կենսաբանության և գենետիկայի ուղղությամբ կատարվող հետազոտությունների արդյունքները, որոնք կիրառվում են բժշկության մեջ: Քիմիական գիտությունների տաղավարում ներկայացվեցին կենսաբանական եղանակով նոր նյութերի, դեղամիջոցների ստացման գործընթացները: Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի տաղավարում աշակերտները ծանոթացան տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատ կառավարման համակարգերի ստեղծման և զարգացման գործընթացներին: Աշակերտները առաջարկեցին այցելել ակադեմիական ինստիտուտներ ավելի մանրամասնորեն ծանթանալու գիտական լաբորատորիաներին և մասնակցելու գիտափորձերին: Աշակերտները մեկնեցին նոր ցուցահանդեսների ակնկալիքով: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր