211652_close_icon
views-count3518 դիտում article-date 19:29 19-10-2018

Ունաի Էմերին՝ Աարոն Ռեմզիի հեռանալու մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է հունվարին թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմզիի հնարավոր հեռանալու հարցին: Ուելսցի ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2019-ի ամռանը, և կողմերը դեռ չեն պայմանավորվել նրա երկարաձգման շուրջ: «Մինչև հունվար դեռ շատ ժամանակ կա: Առաջին հերթին մտածում եմ խաղի մասին, որը տեղի է ունենալու երկուշաբթի: Նրա խաղը, ինչպես և՝ ցանկացած այլ ֆուտբոլիստի, անհրաժեշտ է ինձ: Երկուշաբթի ոչինչ չի փոխվի, խաղա, թե մնա պահեստայինների նստարանին, նա պետք է խաղադաշտ դուրս գա լիովին կենտրոնացած և օգնելու ցանկությամբ», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր