211652_close_icon
views-count4004 դիտում article-date 17:45 19-10-2018

Հոկտեմբերի 19-31-ը կկայանա «Մշակութային դեսպան» Ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը

«ԱՊԱԳԱՅԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՎԵՍՏԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ծրագրի շրջանակներում ՝ 2018 թ-ի հոկտեմբերի 19 – 31-ը կկայանա «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍՊԱՆ» ՖՈԼԿԼՈՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ։ Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է ՝ արվեստի, մշակույթի և հատկապես, պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններ ամրապնդել և նոր կապեր զարգացնել ՝ Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը՝ համընդհանուր խաղաղապահության գործում։ Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ՝ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։ Հայաստանը կներկայացնի «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ազգագրական պարային համույթը։ Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։ Փառատոնի ՝ «ՊԱՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՅԻ ԵՐԿՐՈՒՄ» Խորագիրը կրող գալա- համերգը տեղի կունենան Հոկտեմբերի 25-ին , ժ. 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում

Նմանատիպ նյութեր