211652_close_icon
views-count4086 դիտում article-date 18:02 19-10-2018

Հրետանային ստորաբաժանումները մարտական կրակով մարտավարական զորավարժություններ են անցկացրել

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների: Զորավարժությունների նպատակն էր կատարելագործել կրտսեր հրամանատարական կազմի պարտականությունների կատարման մակարդակը հրետանային ստորաբաժանումների և հաշվարկների ծավալման ընթացքում, ստուգել և կատարելագործել դիվիզիոնների հրամանատարական կազմի ունակությունները և վարպետությունը կրակի վարման ու կառավարման ընթացքում՝ ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային կրակային խնդիրների կատարման, հրետանային մարտկոցների մարտական ներդաշնակման ժամանակ: Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը նշել է, որ արդյունքները գնահատվել են «լավ» և «գերազանց», իսկ հրետանային ստորաբաժանումների կրակի վարման և կառավարման ընթացքը ցույց է տվել, որ հրետանային ստորաբաժանումները պատրաստ են կատարել ցանկացած բարդության խնդիրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր