211652_close_icon
views-count3365 դիտում article-date 19:53 19-10-2018

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի սննդամթերք արտադրող 32 ընկերություններ Փարիզում կմասնակցեն սննդամթերքի միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 21-ից 25-ը Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Ուկրաինայից 32 ագրոարդյունաբերական ընկերություններ կմասնակցեն Փարիզում կայանալիք սննդամթերքի միջազգային ցուցահանդեսին: Նպատակը ԵՄ շուկայում ընկերությունների ու նրանց ապրանքների ներկայացումն է, ինչպես նաև՝ ԵՄ գնորդների և ներմուծողների հետ գործարար կապերի հաստատումը: Ուղևորությանն աջակցություն է ցուցաբերվում EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակներում: Փարիզի ցուցահանդեսը խոշորագույն միջազգային շուկայական հարթակն է սննդամթերքի ոլորտում զբաղվող մասնագետների համար: 109 երկրներից ֆրանսիական և միջազգային շուրջ 7.000 մասնակիցներ այստեղ ներկայացնում են իրենց մթերային արտադրանքը:

Նմանատիպ նյութեր