211652_close_icon
views-count7430 դիտում article-date 14:54 19-10-2018

Այսօր ֆուտբոլային իսկական պայթյուն կարող է լինել. Վենգերը կարող է նշանակվել «Բավարիայի» մարզիչ

Այսօր իսկական սենսացիա կարող է լինել գերմանական ֆուտբոլի առաջատար «Բավարիայում». թիմի ղեկավարներ Կառլ-Հայնց Ռումենիգեն, Ուլի Հյոնեսը և մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը երեկոյան հատուկ մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ սպասվում է երկու կարևոր հայտարարություն: Նախ, սպասվում է, որ կհայտարարվի թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի պաշտոնանկության մասին: Խորվաթ մասնագետի ղեկավարությամբ «Բավարիան» Գերմանիայի այս առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավորով: «Բավարիան» վերջին 4 խաղում ոչ մի հաղթանակ չի տարել: Մյունխենյան ակումբի խաղացողները լուրջ առճակատում ունեն Նիկո Կովաչի հետ: Ֆուտբոլիստներին հատկապես զայրացնում է այն փաստը, որ Կովաչը մարզումների ժամանակ մարզչական շտաբի հետ խորվաթերեն է շփվում: Եվ երկրորդ հայտարարությունը, որը կարող է արվել այսօր երեկոյան և այն իսկապես սենսացիոն է. «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Արսեն Վենգերը: Այն Վենգերը, որը 22 տարի շարունակ եղել է «Արսենալի» գլխավոր մարզիչն ու ակումբից հեռացավընդամենը նախորդ մրցաշրջանի վերջում: Նշենք, որ Վենգերը լավ է տիրապետում գերմաներենին:

Նմանատիպ նյութեր