211652_close_icon
views-count3274 դիտում article-date 15:23 19-10-2018

«Ովքեր ենք»․ Նախագահն այցելել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն, այնուհետև՝ ցուցահանդես

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Նախագահը դեսպան Մաթիաս Քիսլերին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց ՝ Գերմանիայի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին: Նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահում տոնի կապակցությամբ բացված՝ գերմանացի հայտնի նկարիչ Հերբերտ Մայերի «Ովքեր ենք» խորագրով ցուցահանդես:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր