211652_close_icon
views-count7254 դիտում article-date 14:23 19-10-2018

Շատերը դեռ կարոտելու են իրենց ռեյտինգային պատգամավորներին․ Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Միշտ էլ դեմ եմ եղել ռեյտինգային ընտրակարգին, համարելով, որ խորհրդարանը քաղաքական մարմին է և կուսակցությունները պետք է համամասնական ցուցակներով ներկայանան ընտրություններին , ավելին՝ պետք է սահմանել օրենք, որ պատգամավորը խորհրդարանում իրավունք չունենա փոխելու իր քաղաքական թիմը և փոխելու դեպքում պարտավոր լինի վայր դնելու մանդատը ... Բայց այս ամենում կա մի կարևոր բայց, մեծամասնական՝ հետագայում ռեյտինգային ընտրակարգով ընտրվող պատգամավորները հիմնականում սեփական ընտրատարածքներում լուրջ հեղինակություն ունեցող գործարարներ էին, ովքեր տեղի բնակչության համար կատարում էին առաջին հույսի դեր՝ օգնելով սեփական ընտրատարածքի բնակչությանը ամենատարբեր սոցիալական խնդիրներում՝ սեփական գումարներով: Ռեյտինգային պատգամավորներից շատերն իրենց բիզնեսներով տարիներ շարունակ աշխատատեղեր են ստեղծել հազարավոր ընտանիքների համար և վճարելով հարկեր պետական բյուջե փաստացի զարգացրել մեր պետութունը: Լինելով էյֆորիայի տակ, կուրորեն հավատալով Նիկոլի ավելի լավ կյանքի մասին կեղծ խոստումներին՝ ժողովրդի մի մասն այսօր չի հիշում կամ մոռացել է, որ իրենց մատից տարիներ շարունակ փուշ հանող,իրենց սոցիալական խնդիրները սեփական գրպանից հոգացող ռեյտինգային պատգամավորները հաջորդ խորհրդարանում այլևս չեն լինելու և իրենք՝ բնակիչները կորցնելու են իրենց վերջին հույսի ձեռքը կամ այն ձեռքը, որը միշտ պետության փոխարեն առաջինն է օգնության հասել: Վստահ եմ՝ շատ շատերը դեռ կարոտելու են իրենց ռեյտինգային պատգամավորներին, երբ հասկանան, որ իսկապես սեփական ժողովրդին օգնող և կարեկից մարդկանց են կորցրել՝ փոխարենը ձեռք բերելով դեմագոգ և սեփական աթոռների համար ժողովրդին ուղղակի օգտագործող պատեհապաշտների... Էյֆորիան անցնելու է և երբ ժողովուրդը հասկանա ինչն ինչի հետ է փոխել՝ չեմ էլ ուզում պատկերացնել ինչ է լինելու սեփական ժողովրդին խափող նորելուկների հետ...»

Նմանատիպ նյութեր