211652_close_icon
views-count4039 դիտում article-date 14:18 19-10-2018

Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է համարում», որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին․ «Ազատություն»

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է» համարում Հանրապետականի մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, և դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները՝ մասնակցելն է», - [url=https://www.azatutyun.am/a/29552385.html]«Ազատության»[/url] հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։ Հարցին, թե Հանրապետականի վարկանիշը կարևոր չէ՞՝ հաշվի առնելով հանրության վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Երբ որ ասում եմ՝ պետք է գնահատենք ռեսուրսները, նաև՝ վարկանիշը, դրա համար մենք չենք շտապում հայտարարություն անելու, մենք ժամանակ ունենք, դրա մասին հայտարարություն կանենք»։ Հարցին, թե մտավախություն կա՞ խորհրդարան չանցնելու հետ կապված, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Եթե քաղաքական դաշտում գնում ես պայքարի, պետք է լինեն և մտավախություններ, բայց ոչ թե վախ։ Քաղաքական ուժը պարտավոր չէ, նրա ճակատին գրված չէ, որ պետք է լինի իշխանություն, կամ խորհրդարանում, կարող է տարբեր տեղերում հայտնվել»։

Նմանատիպ նյութեր