211652_close_icon
views-count3088 դիտում article-date 13:01 19-10-2018

Երևանում Եվրասիական գործընկերության 3-րդ համաժողովին կմասնակցեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների խորհրդականները

Հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողովը: Ժամանելու են եվրասիական, եվրոպական և ամերիկյան մի շարք երկրների գործարար և կառավարական պատվիրակություններ: Նպատակը մեկն է՝ ծանոթանալ Հայաստանի ներդրումային միջավայրին, ստեղծել նոր բիզնես կապեր, ամրապնդել նախկինում ձեռք բերված կապերն ու բիզնես նախագծերը: Համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Նստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օգանովն է: Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը և ԱՄՆ նախագահի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին:

Նմանատիպ նյութեր