211652_close_icon
views-count4752 դիտում article-date 09:40 19-10-2018

Ո՞ր քաղաքական ուժին է խորհրդարանում ցանկանում տեսնել Նիկոլ Փաշինյանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, ընդ որում, շատ ավելի արմատական մեթոդներով, քան ՊՊԾ շենքի գրավման օրերին։ Ի դեպ, իշխանամերձ աղբյուրներն արդեն իսկ «արձանագրում» են ապագա խորհրդարանի չորս ուժերին՝ ՔՊ, «Լույս», «Ծռեր», ՀՅԴ (վերջինիս խորհրդարանում տեսնել է ցանկանում անձամբ Նիկոլ Փաշինյանը)»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր