211652_close_icon
views-count10972 դիտում article-date 08:56 19-10-2018

Տարածքներ ենք կորցնում. Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարևան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետևում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետևանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու թեև այս հարցի վերաբերյալ պետական մակարդակով լուրջ քննարկումներ են եղել, բայց խնդիրը չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում այս մասին Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով ընդամենը 9 օր առաջ է այս պաշտոնին նշանակվել: Նրա օգնական ներկայացած Գայանեն խոստացավ, որ խնդրի շուրջ մարզպետարանն առաջիկայում տեղեկություն կտա, երբ` չիմացանք: Պարզվում է` նույն վիճակն է նաև սահմանամերձ Տավուշի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդիրների շուրջ դիմեց նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, սակայն պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէր: Մինչդեռ Ղալումյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է արդեն 5 ամիս»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր