211652_close_icon
views-count54658 դիտում article-date 23:08 18-10-2018

Պատկան մարմինների կամակորության ու քար անտարբերության պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Երևանում. Mercedes-ը բախվել է բետոնին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 GV 477 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի դիմաց, ժողովրդին հայտնի «Զոքանչի լեզու» շենքի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել Երևաի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված բնակիչները ասում էին. «Նշված հատվածում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում ու պատճառը ոչ միայն երթևեկությունը կարգավորող ցուցանակի բացակայությունն է, այլև այն, որ բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան և Էրեբունու թաղապետարան, որպեսզի վերացնեն խոչընդոտները և ասֆալտով սարքեն արհեստական խոչընդոտ, սակայն ամեն վթարից հետո պատկան մարմինները գալիս են, «կամակոր ուլի» նման խոստանում են ,որ խնդրը կկարգավորեն, սակայն հայտնի «Նվագախմբի» ֆիլմի կառավարության անդամների նման «թռնում են հայդե Փարիզ»: Բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով դիմում են Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին, որպեսզի հետամուտ լինեն՝ նշված հատվածում խնդիրը լուծեն: Հակառակ դեպքում՝ վթարների թիվը կավելանա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր