211652_close_icon
views-count3559 դիտում article-date 23:16 18-10-2018

Անցկացվել է «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ զինված ուժերի 2018թ. մարզական միջոցառումների պլանի համաձայն հոկտեմբերի 2-ից 4-ը և 8-ից 10-ն անցկացվել է ստորաբաժանման կազմով արգելագոտու հաղթահարում անվանակարգում «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք էին ձեռք բերել զորամասերի, զորամիավորումների և միավորումների առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները: Համաձայն մրցման կանոնակարգի` հետախուզական ստորաբաժանումները մրցել են 3100մ, մյուսները՝ 1100 մ վազքատարածություններում: «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում` 3100մ արգելագոտու հաղթահարումով վազքի մրցույթում գրանցվել է զինված ուժերի նոր ռեկորդ` 14 րոպե, 15 վայրկյան արդյունքով: Մրցանակակիր ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով, իսկ ռեկորդակիր ստորաբաժանմանը տրվել է նաև ռեկորդի գրանցման հավաստագիրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր