3735 դիտում
18:22 18-10-2018
Արթուր Գևորգյան. Այսօր կհանդիպենք նախարարի հետ՝ առկա խնդիրները քննարկելու համար
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հարգելի Մարզաշխարհի ներկայացուցիչներ (այդ թվում՝ դժգոհող գործընկերներ), և լրագրողներ,
Ինչպես գիտեք, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության դիմաց բողոքի ակցիա է իրականացվում ընդդեմ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և նրա ղեկավարության:
Բազմիցս հրապարակային առաջարկել ենք հանդիպել և առկա խնդիրները քննարկել, սակայն մնացել ենք անարձագանք:
Քիչ առաջ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի հետ ունեցել եմ հեռախոսազրույց և վերջինս առաջարկել է հանդիպել և քննարկել առկա խնդիրները:
Ցանկանում եմ նշել, որ հանդիպումներին և քննարկումներին շատ ենք սպասել և միանշանակ ողջունում ենք նման մոտեցումը:
Ավելորդ չեմ համարում նշել, որ հենց Սպորտի նախարարություն և այլ կառույցներ մեր կողմից ներկայացված գրությունները միշտ մնացել են անարձագանք, վերջիններս չեն արձագանքել այդ հանդիպումներին, այնուամենայնիվ, ողջունում եմ նորանշանակ նախարարի նման ողջամիտ քայլը:
Այսօր կհանդիպենք նախարարի և դժգոհողների ներկայացուցչի հետ և վերջապես հնարավորություն կունենանք բոլոր խնդիրները քննարկելու և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար:
Գտնում եմ, որ հանդիպումը պետք է լինի հրապարակային և այդ իսկ պատճառով կհրավիրեմ լրագրողի, ով առցանց կտեսաձայնագրի մեր քննարկումը:
Նշեմ, որ Ֆեդերացիան հակված է եղել և միշտ հակված է լինելու բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ և իրավական ճանապարհով, այլ ոչ՝ էմոցիոնալ պահանջների և սաբոտաժի միջոցով», նշել է Ա. Գևորգյանը:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
11:19 12-03-2014
Մեզ համար միևնույնն է, թե ում հետ կհանդիպենք 1/4 եզրափակիչում. Դիեգո Կոստա
Այս բաժնից
922 դիտում
19:27 04-03-2024
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում
1138 դիտում
22:32 03-03-2024
Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Իտալիայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում
1144 դիտում
20:52 03-03-2024
Մեր թիմը պատրաստ է պայքարել չեմպիոնի տիտղոսի համար․ Մեսսի