211652_close_icon
views-count53180 դիտում article-date 16:25 18-10-2018

Աջ ղեկով մեքենա ներկրողները Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիա են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աջ ղեկով մեքենա ներկրողներն այսօր՝ հոկտեմբերի 18–ին բողոքի ակցիա են իրականացնում Բագրատաշենի անցակետում։ Բանն այն է, որ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի պատճառով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին։ «Շուրջ 130 մեքենաներ կանգնած են Բագրատաշենի անցակատում, մոտավորապես 2000 մեքենա էլ Վրաստանում է. մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի կարողանան ներկրել»,–դժգոհեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Վարորդներից մեկն էլ հայտարարեց, որ թաքուն, մի քանի օրվա մեջ օրենք են ընդունել, որ մեքենաների ներկրման արգելքը ոչ թե մինչեւ հոկտեմբերի 1–ն է, այլ՝ անժամկետ. «Քաղաքացիները տեղյակ չեն եղել, մաքսատան պատին էլ կպցրած է եղել այն, որ կա մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելք, հետո կարող են բերել»,–ասաց վարորդը։ Հիշեցնենք, որ ԱԺ–ն մարտի 1-ին ընդունել էր «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» օրենքի նախագիծը՝ համաձայն որի 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր