211652_close_icon
views-count1957 դիտում article-date 15:30 18-10-2018

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ վարչապխետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:

Նմանատիպ նյութեր