211652_close_icon
views-count9170 դիտում article-date 15:19 18-10-2018

Պարզապես չի հասցնում. Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ԱԺ ընտրություններին չմասնակցելու պատճառը

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը [url=https://ria.ru/interview/20181018/1530902085.html]ria.ru [/url]գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կուսակցություն ստեղծելու և ընդդիմադիր դաշտում գործելու մտադրության մասին: ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ կուսակցությանն անունը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել: Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում և ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը: Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում: «Ես անկուսակցական եմ եղել, իսկ դա նշանակում է, որ պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբևէ եղել է: Նաև ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար որո՞նք են առաջնային գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու հայացքդ ուղղում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել ես»,- նշել է Քոչարյանը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ ու էներգետիկայով լի մարդկանց. «Իհարկե, հարկավոր է նաև ներգրավել ինչ-որ մեկին հին թիմից, ում ճանաչում ես, ով քեզ հետ աշխատել է: Սակայն, ամեն դեպքում, հարկավոր է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր»:

Նմանատիպ նյութեր