2335 դիտում
15:06 18-10-2018
Կա տարածաշրջանային օրակարգ, որի շուրջ Ջոն Բոլթոնի հետ անցկացնելու ենք հանդիպումներ․ Զոհրաբ Մնացականյան
«Այցին ավելի մոտ շրջանում այդ մասին կխոսենք, հիմա մենք պատրաստվում ենք, շատ էական է այցը։ Բոլթոնը գալիս է Ռուսաստան, գալիս է տարածաշրջան, և մենք ունենք մեր օրակարգն ԱՄՆ-ի հետ, որը հաստատված է, տարիներով ձևավորված։ Կան երկկողմ հարցեր, կա տարածաշրջանային օրակարգ, որի շուրջ ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ անցկացնելու ենք հանդիպումներ»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջիկա այցին Հայաստան։
Հարցին՝ արդյոք այցի նպատակն է ավելի զարգացնել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է. «Մենք ունենք մեր ձևավորված դիրքորոշումներն ու մնում ենք այդ դիրքորոշումների շրջանակում»։
Նմանատիպ նյութեր
1493 դիտում
09:23 21-06-2019
Զոհրաբ Մնացականյանը գոհ է Ջոն Բոլթոնի հետ անցկացված քննարկումից․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1394 դիտում
16:23 24-04-2024
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենավաճառություն է տեղի ունենում.անհնազանդության ակցիաներ ենք սկսում.«Համահայկական ճակատ» շարժում
412 դիտում
15:52 24-04-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա