211652_close_icon
views-count1920 դիտում article-date 14:41 18-10-2018

ՀՀ-ԵՄ համաձայնագրի Շրջանակային ծրագիրը հավանության է արժանացել

Կառավարության նիստում հավանության է արժանացել 2018 թ. սեպտեմբերի 4-ին և 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Շրջանակային ծրագիր՝ ուղղված ԵՄ-Հայաստան համաձայնագրերի իրականացմանը» ֆինանսավորման համաձայնագրի N 2 լրացման վերաբերյալ» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: Ֆինանսավորման համաձայնագրի գործողություններն ուղղված են աջակցելու ՀՀ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումների օրակարգը: Ծրագիրն իր մեջ ներառում է այնպիսի փոխկապված խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի կայունությունը, արդյունավետ կառավարումը, մարդու իրավունքները և գենդերային հավասարությունը:

Նմանատիպ նյութեր