211652_close_icon
views-count3116 դիտում article-date 13:46 18-10-2018

Գոնսալո Իգուաին. «Յուվենտուսը» ինձ դուրս շպրտեց

«Միլանի» հարձակվող Գոնսալո Իգուաինը պատմել է «Յուվենտուսից» այս ամռանը հեռանալու մասին: «Իտալիայի Գավաթի եզրափակչից հետո զգացի, որ ինչ որ բան կոտրվեց: Ու հանկարծ ակումբը ձեռք է բերում Ռոնալդուին: Ես հեռանալու որոշում չեմ ընդունել, բոլոր ուժերս տվել եմ «Յուվենտուսին» և բազմաթիվ տիտղոսներ նվաճել: Ակումբը որոշեց որակի առումով քայլ առաջ անել, ձեռք բերել Կրիշտիանուին, իսկ ինձ հայտնեցին, որ ես չեմ կարող մնալ: Նրանք այդ իրավիճակից ելք էին փնտրում, և լավագույնը լուծումը «Միլանն» էր: Ոչ, ես ընդհանրապես վրեժի չեմ ձգտում: «Յուվենտուսին» ես բացառապես դրական եմ վերաբերվում, քանի որ ինձ միշտ լավ են վերաբերվել: Ըստ էության, ինչպես բոլորն են ասում, ինձ դուրս շպրտեցին: Ես միանգամից սիրեցի «Միլանը», որը համոզեց ինձ տեղափոխվել իրենց մոտ», ասել է Իգուաինը:

Նմանատիպ նյութեր