211652_close_icon
views-count3117 դիտում article-date 14:15 18-10-2018

Ոստիկանությունն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ կօգտագործի նոր մոտեցումներ. Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը լիարժեք պատրաստ է դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ Ոստիկանությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ: Վալերի Օսիպյանը պնդեց նախկինում արած հայտարարությունը, որ ընտրությունների հետ կապված հանրապետության ողջ տարածքում ոստիկանության կողմից աննախադեպ հսկողություն է լինելու: «Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այստեղ մենք կօգտագործենք նոր մոտեցումներ՝ հատկապես մարզերում»,- ասաց Օսիպյանը՝ հրաժարվելով հավելյալ մանրամասներ հայտնել:

Նմանատիպ նյութեր