211652_close_icon
views-count6299 դիտում article-date 14:03 18-10-2018

11 մլն դրամ՝ «Լավագույն դաստիարակ, ուսուցիչ և տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու համար

2017 թվականի «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին պարգևատրելու նպատակով ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին վարչապետի աշխատա­կազմին հատկացվեց 11 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում: Այդ միջոցներից 10 մլն 400 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով է նախատեսված՝ «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու և համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով: Ըստ նախագծի հիմնավորման` արդեն 15-րդ տարի է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողները ՀՀ կառավարության կողմից պարգևատրվում են ավտոմեքենայով:

Նմանատիպ նյութեր