211652_close_icon
views-count2704 դիտում article-date 13:24 18-10-2018

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու առաջարկին պետք է պրագմատիկ մոտենալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: «Ինձ թվում է, սա այն հարցերից է, որոնց պետք է պրագմատիկ վերաբերվել: Հայաստանում կանցկացվի այսօր, վաղը մեկ այլ տեղում…հարցը վերաբերում է զուտ պրագմատիկ մոտեցմանը: Մենք աշխատում ենք, որևէ խնդիր չեմ տեսնում»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը: Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը tass.ru գործակալությանը տեղեկացել էր, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա:

Նմանատիպ նյութեր