211652_close_icon
views-count19824 դիտում article-date 22:20 17-10-2018

Ամերիկաբնակ հայերից մեկը հենց հիմա պատրաստ է 4 բնակարան նվիրել Գյումրու թատրոնի անօթևան դերասաններին. Aravot.am

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայերից մեկը, որի անուն-ազգանունը դեռ չեն հրապարակում, պատրաստակամություն է հայտնել լուծել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անօթևան դերասանների բնակարանային խնդիրը։ Այս պահին Գյումրու դրամատիկականի տնօրինությունը փնտրում է համապատասխան միջազգային ֆոնդ, որի միջոցով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցը կկարողանա փոխանցել գումարը։ Այդ նույն անձը պատրաստվում է նաև մեծ ներդրում կատարել Գյումրիում․ մշակութային ստեղծարար կենտրոն հիմնել, որը աշխատատեղեր կստեղծի քաղաքի մտավորականների, ստեղծագործողների համար, աշխարհի տարբեր ծայրերից Գյումրի կբերի բոլոր այն արվեստագետներին, ուսանողներին, որոնք ցանկություն կունենան վարպետության դասեր ստանալ Տիգրան Համասյանից, ուսումնասիրել քանդակագործ Էմիլ Գազազի ու այլ համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործողների արվեստը։ Այս մասին [color=#EF2929]Aravot.am[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/10/17/987649/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR1oVzK8gdY3oqbAjU96Xizg9hKRhnp0N-OmrQu4frWVPKk3Z5zqPlsqOtQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր