211652_close_icon
views-count7910 դիտում article-date 21:28 17-10-2018

Նշանակվել են Գեղարքունիքի, Լոռու և Արարատի մարզպետների տեղակալներ

Վարչապետի որոշումներով՝ Արամ Թարվերդյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Արշակ Հովսեփյանը՝ Լոռու, Տիգրան Պարսիլյանը՝ Արարատի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արամ Թարվերդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Արշակ Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ: Տիգրան Պարսիլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»,– ասվում է վարչապետի որոշումներում։

Նմանատիպ նյութեր