211652_close_icon
views-count11601 դիտում article-date 23:40 17-10-2018

«Երևան 2800» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին. ներկայացվել է հոբելյանական միջոցառումների ժամանակացույցը

«Երևան 2800» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին: Միջոցառումների ցանկին և ժամանակացույցին ամբողջությամբ կարող եք տեղեկանալ կից նյութով: Ի դեպ, նշենք, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքն էլ կլինի ազատ: [img]http://st0.shamshyan.com/editor/0436747001539797108841889.jpg[/img] [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր