211652_close_icon
views-count4922 դիտում article-date 18:49 17-10-2018

Արմավիրում տեղի է ունենում «Իմ քայլի» հանրահավաքը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը. Ուղիղ

Արմավիրում տեղի է ունենում քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքը, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն այսօր[url=https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2111978109024605/?notif_id=1539752359362571¬if_t=live_video] ֆեյսբուքյան իր էջի[/url] միջոցով հայտնել էր, որ ժամը 18:00-ին լինելու է Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է արդեն 4 թեկնածու։ Առաջադրվել են անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանն ու Սևակ Մինասյանը, ինչպես նաև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր