211652_close_icon
views-count3287 դիտում article-date 16:47 17-10-2018

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը զուգահեռաբար կանցկացվեն Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները: Հայաստանի հավաքականները համատեղ մարզվել են Ծաղկաձորում և Աբովյանում: 20 տարեկանների ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը թիմում ընդգրկել է գյումրեցիներ Համլետ Մնացականյանին /56կգ/, Արա Աղամյանին, Ռաֆիկ Հարությունյանին /երկուսն էլ ` 77 կգ/ Սամվել Բաբակյանին /94կգ/, գերծանրքաշային Վարազդատ Լալայանին, քասախցի Արմեն Գրիգորյանին /69կգ/, սամաղարցի Կարեն Ավագյանին /94կգ/ և էջմիածինցի գերծանրքաշային Արսեն Մարտիրոսյանին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասաց,որ մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցեն գյումրեցիներ Ժորժ Եղիկյանը /77կգ /, Հակոբ Մկրտչյանը /94 կգ/, էջմիածինցիներ Անդրանիկ Կարապետյանը /85կգ/ և գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը : Թիմերը Երևանից մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 20-ի լուսադեմին:

Նմանատիպ նյութեր