211652_close_icon
views-count3060 դիտում article-date 16:21 17-10-2018

Հայաստանի պատանի օլիմպիականների արդյունքները գոհացնող են

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հոկտեմբերի 18-ին կավարտվի պատանեկան ամառային օլիմպիական երրորդ խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը ասպարեզ մտավ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: Ինչպես հայտնի է, բազմամարտում նա մտել էր եզրափակիչ` լավագույն ությակ: Չորս առարկաներով կատարած վարժությունների ընդհանուր արդյունքում նա վաստակեց 60.950 միավոր, գրավեց 6րդ տեղը,որը համարվում է մրցանակային: Գոհացրեց նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը ազատ լողաոճում մտավ եզրափակիչ ու սահմանեց հանրապետական երկու ռեկորդ: Հիշեցնենք, որ մինչ այս մեր երկրի ներկայացուցիչներից ծանրորդ Կարեն Մարգարյանը նվաճել էր ոսկե, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալ: Հայաստանի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 23-ին, ժամը 00.50-ին` Դոհա-Երևան չվերթով:

Նմանատիպ նյութեր