211652_close_icon
views-count2441 դիտում article-date 16:13 17-10-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գայի պողոտայի, Գյուլիքեխվյան և Քոչարյան փողոցների խաչմերուկում բախվել է ճամփեզրի ճաղավանդակներին. վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, այնուհետեւ հարվածել է «Մերսեդես-Ե 240» մակնիշի ավտոմեքենային. 10-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ գյուղում բախվել է «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2109»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփար գյուղում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ. «Մոսկվիչ-412»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին՝ «Սոթքի ոսկու հանքի» տարածքում, բախվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶ-2401»-ի վարորդը եւ «Լեքսուս»-ի 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 23-ամյա երկու քաղաքացիններ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Լոռու մարզում Դսեղի սարը բարձրանալիս «ԳԱԶ-66»-ով վթարի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ին. «ՎԱԶ-2106»-ի վարորդը տեղում ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Քաղսի գյուղից դեպի Սոլակ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորենացու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու և դիմել փախուստի. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2108»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՈւԱԶ-31514» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի վարորդը և «ՈւԱԶ-31514»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր