211652_close_icon
views-count9923 դիտում article-date 15:49 17-10-2018

Ահաբեկչություն Ղրիմի ուսումնարաններից մեկում. կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունը ՌԴ քննչական մարմինը ահաբեկչություն է որակել: Ինչպես հայտնում է ria.ru-ն, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հոկտմբերի 17-ին։ Ռոսգվարդիայի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Մելիքովի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի գործադրման պատճառով: Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է: Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր